Մատչելիության հղումներ

logo-print
Միջին քաշային կարգում IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի դեմ գանգատ է ներկայացվել` սեռական հետապնդման մեղադրանքով: Այդ մասին այսօր հայտնել է Գերմանիայի Ստրալսունդ շրջանի դատախազությունը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` պաշտոնյաները այժմ քննարկելու են գանգատի առնչությամբ քննություն սկսելու նպատակահարմարությունը:

Ստրալսունդի դատախազությունը հայցի հետ կապված մանրամասներ չի հաղորդել:

Տեղական ռադիոկայաններից մեկի հավաստմամբ` հայազգի բռնցքամարտիկը մեղադրվում է Ռուեգեն առողջարանային կղզում մարզումների ժամանակ մի մերսողի հետապնդելու մեջ:

Այդուհանդերձ, Աբրահամի թիմի խոսնակ Հեյկո Մալվիցը վստահեցրել է, որ մեղադրանքները անհիմն են:

Հայազգի բռնցքամարտիկը Գերմանիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող մարզիկներից է: Նա հաղթել է 27 մրցամարտերում, այդ թվում 22-ում` նոկաուտով, եւ պարտություն չի կրել ոչ մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG