Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում նույնիսկ գազի թանկացման առիթով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը:

Վերջին անգամ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել է 1998 թվականին, եւ կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ արդեն այն ժամանակ սակագինը այնքան բարձր էր, որ այժմ բարձրացնելու կարիք չկա. - Գլադունչիկն ասաց, որ, այո, սակագինը բարձր է, այն բարձրացնելու խնդիր չունեն:

«Դա, իհարկե, պետության իրավասությունն է: Կարծում եմ, այդ խնդիրը կքննարկվի, բայց որքան ես եմ տեղյակ` շատ զգուշությամբ են այդ հարցին մոտենում», - ընդգծեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր տնօրենը` հավելելով. - «Մենք գիտենք իրավիճակը, մենք շահագրգռված չենք սակագինը բարձրացնելու մեջ, որովհետեւ դժվար կլինի այն [էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարները] հավաքելը»:

Այսօր, ըստ նրա, էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարները հավաքելու հետ կապված խնդիր չկա. եթե նախկինում ամսվա սկզբին ավելի քան 50 հազար բնակարաններում չվճարման համար ստիպված էին դադարեցնել էլեկտրամատակարարումը, այժմ այդ թիվն այնքան փոքր է, որ, Եվգենի Գլադունչիկի հավաստմամբ, իրեն նույնիսկ հայտնի չէ:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG