Մատչելիության հղումներ

Զոհեր եւ ավերածություններ` Արեւմտյան Ուկրաինայում ջրհեղեղի հետեւանքով


22 մարդ, այդ թվում` 6 երեխաներ են զոհվել Ուկրաինայի արեւմտյան շրջաններում ջրհեղեղի հետեւանքով:

Ջուրը հեղեղել է բնակավայրեր, ցանքատարածություններ, ճանապարհներ: Ավերվել է շուրջ 40 հազար տուն, տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` Պրուտ եւ Դնեստր գետերի մակարդակը 5 օր չդադարող անձրեւներից հետո մնում է վտանգավոր բարձր:

Բնակչությանն ուղղված կոչում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտնել է, որ աղետի հետեւանքով տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան, նյութական վնասը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլար:

Նախագահը կառավարությանը հանձնարարել է եռօրյա ժամկետում մշակել աղետի հետեւանքների վերացմանն ուղղված գործողությունների ծրագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG