Մատչելիության հղումներ

«Ես կարող եմ քաղաքական հայտարարություն անել, որ օգոստոսի 1-ի հանրահավաքը [Մատենադարանի մոտ] կայանալու է», - լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, երեկ ասել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Վերջին շրջանում ոստիկանության հետ համագործակցության երկու դեպք ստացվել է ըստ էության, եւ չեմ տեսնում որեւէ պատճառ, որի համար ոստիկանությունը հրաժարվի նման գործելակերպից եւ գնա ավելի կոշտ ու սադրիչ միջոցների», - ասաց Մուսինյանը` շարունակելով. - «Եթե դադարեցնեն [հանրահավաքը կամ երթը], իրենք գնալու են սադրանքի: Մենք միշտ ապացուցել ենք, որ երբ սադրանքներ չեն լինում, հանրահավաքները անցնում են խաղաղ, երթը անցնում է խաղաղ, որեւէ միջադեպ չի արձանագրվում»:

«Եթե [իշխանությունը] սադրի, իշխանության վրա է ընկնում ողջ պատասխանատվությունը», - եզրափակեց Արման Մուսինյանը:

Այս շաբաթ ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ հանրահավաքի անցկացումը Մատենադարանի մոտ չի արտոնվել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG