Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը հետաձգում է Ազգային կոնգրեսին միանալ-չմիանալու մասին որոշման ընդունումը


Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժը` «Ժառանգություն» կուսակցությունը երեկ կայացած վարչության նիստում վերջնական որոշում չի ընդունել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Ազգային կոնգրեսին միանալ-չմիանալու վերաբերյալ:

Այսօր հրավիրած ասուլիսում կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը փոխանցեց, որ վարչության նիստում ընդունվել է հետեւյալ որոշումը. - «Հայ ազգային կոնգրեսի ծրագրային եւ աշխատանքային փաստաթղթերի ընդունումից հետո քննարկել նրա հետ համագործակցության եւ գործընկերության բոլոր հնարավոր ձեւերը»:

Դիտարկմանը, թե Համաժողովրդական շարժման կենտրոնը «Ժառանգություն» կուսակցությանը հղած նամակում Ազգային կոնգրեսին միանալու առաջարկի պատասխանն էր ակնկալում մինչեւ հուլիսի 25-ը, Բախշյանը արձագանքեց. - «Նամակում մեզանից խնդրում էին արտահայտել մեր դիրքորոշումը, որը մենք արտահայտում ենք այս որոշմամբ»:

Կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հավելեց, որ որոշումն ընդունվել է վարչության անդամների մեծասնության կողմից:

«Քանի որ այս [«Ժառանգության» ստեղծած աշխատանքային խմբի եւ Ազգային կոնգրեսի նախաձեռնողների միջեւ] բանակցությունների ընթացքում պարզ չեղավ ո’չ ծրագրային մանրամասները, ո’չ կանոնակարգը, ո’չ որոշումների ընդունման մեխանիզմը… այդ մարդիկ եւս [վարչության այն անդամները, ովքեր կողմնակից են Կոնգրեսին միանալուն] ձեռնպահ քվեարկեցին, քանի որ նման ինֆորմացիայի սահմանափակ պայմաններում նման պատասխանատու որոշում կայացնել… մենք գտնում ենք դեռ ժամանակավրեպ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG