Մատչելիության հղումներ

logo-print

Էդուարդ Շարմազանովը համարում է, թե «Հայաստանում քաղաքական հետապնդումների ժամանակաշրջանը անցյալում է»


Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, Հայաստանում «քաղաքական հետապնդումների ժամանակաշրջանը անցյալում է»:

«Այս իշխանությունների օրոք, այսպիսի հասարակության օրոք հնարավոր չէ, որպեսզի լինեն քաղաքական բռնաճնշումներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր հայտարարեց Շարմանազովը: - «Ով է քաղաքական բանտարկյալ, ով քաղաքական բանտարկյալ չէ` թույլ տվեք դրա մասին եզրակացություններ չանել, քանի դեռ չունենք դատարանի որոշումները: Չի նշանակում, որ, եթե դու քաղաքական գործիչ ես, դու չես կարող իրականացնել քրեական հանցանք»:

Շարմազանովի կարծիքով, «սենսացիոն որեւէ բան չկա, որ Տեր-Պետրոսյանը [առաջիկա հանրահավաքում] պետք է պահանջի նախագահի հրաժարականը»:

«Կարծում եմ, որ դրանից Հայաստանում քաղաքական իրադրությունը լուրջ փոփոխություններ չի կրի. հասարակությունը արդեն տեսնում է, որ այս 100 օրվա ընթացքում մենք ունենք նախագահ, որը ունի վճռական կամք, եւ որը բարեփոխումների համար հույս ներշնչող նախագահ է», - ասաց իշխող կուսակցության խոսնակը: - «Այս 100 օրվա ընթացում հստակ երեւում է, որ գնալով մթնոլորտը ավելի է կայունանում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG