Մատչելիության հղումներ

Անցյալ տարի աշխարհում ի կատար է ածվել առնվազն 5851 մահապատիժ


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, 2007 թվականի ընթացքում Իրանում ի կատար ածված մահապատիժների թիվն աճել է մեկ-երրոդով, իսկ Սաուդյան Արաբիայում` քառապատկվել է: Այդ մասին հայտնել է Հռոմում տեղակայված «Ո'չ եղբայրասպանությանը» իրավապաշտպան կազմակերպությունը:

Այսօր հրապարակած ամենամյա զեկույցում կազմակերպությունը նշում է, որ 2007 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում ի կատար է ածվել առնվազն 5851 մահապատիժ, 2006-ին այդ թիվը 5635 էր, իսկ 2005-ին՝ 5494:

2007-ին աշխարհում 49 երկիր շարունակել է որպես գերագույն պատիժ կիրառել մահապատիժը, 2006-ին այն կիրառվել է 51, իսկ 2005-ին՝ 54 երկրներում:

2007 թվականին բոլոր մահապատիժները կիրառվել են 26 երկրներում, 2006-ին այդ պատիժը կիրառել են 28 երկիր:

Միայն Չինաստանում 2007 թվականի ընթացքում ի կատար է ածվել առնվազն 5 հազար պահապատիժ: Ստույգ վիճակագրություն Չինաստանի իշխանությունները չեն հրապարակել:

Իրանում 2006 թվականին առնվազն 355 մարդ է ենթարկվել գերագույն պատժի, մինչդեռ, 2006-ին մահապատիժների թիվը 215 է եղել:

Առավել մեծ աճ է գրանցվել Սաուդյան Արաբիայում, որտեղ 2006-ին ի կատար է ածվել 39 մահապատից, իսկ 2007-ին՝ 166:

Պակիստանում գերագույն պատժի է ենթարկվել առնվազն 134 մարդ:

Միացյալ Նահանգները Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի մայր ցամաքների միակ պետությունն է, որտեղ 2007 թվականին ի կատար ածվել մահապատիժ, դրանց թիվը 42 է, ինչը 11-ով ավելի քիչ է 2006-ի համեմատությամբ եւ ամենացածրն է անցած 13 տարիների ընթացքում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG