Մատչելիության հղումներ

Կրթության եւ գիտության նախարարն ամփոփեց անցած 4 քննական օրերը


Նախարարի կարծիքով, այդ փաստը հարցաշարերի ճիշտ կառուցվածքի, գնահատման չափորոշիչների, առարկայական հանձնաժողովների օբյեկտիվ աշխատանքի արդյունքն է:

«Դիմորդներից շատերը բողոքում են, թե առարկայական հանձնաժողովները չափազանց խիստ են մոտենում իրենց աշխատանքներին, սակայն պետք է նրանք հասկանան, որ խիստ են մոտենում բոլորին եւ դա որեւէ մեկի վրա բացասական ազդեցություն չի ունենա», - նշեց նախարարը:

Դիմորդները դժգոհում են նաեւ բանավոր քննություններից, քանի որ հանձնաժողովների անդամները ամեն կերպ փորձում են շփոթեցնել եւ բողոքարկման արդյունքում գնահատականը ոչ թե բարձրացնել, այլ իջեցնել:

Նախարարի խոսքով, բանավոր քննության դեպքում մարդկային սուբյեկտիվ գործոնը կա եւ անշուշտ նույն առարկայի գրավորի հետ համեմատել չի կարելի:

Սակայն նախարարին ավելի շատ անհանգստացնում է ստեղծագործական մրցույթ առարկայի քննությունը, որին մասնակցող դիմորդների շուրջ 30 տոկոսն անբավարար է ստացել, ամենաբարձր գնահատականն էլ 16 միավորն է եղել:

Սեյրանյանի խոսքով, ինքը նայել է բոլոր աշխատանքները:

«Առաջարկված թեմաներից դիմորդների մեծամասնությունը ընտրել էր «Երջանիկ լինելու արվեստը» թեման եւ շարադրությունը սկսել «Աշուն էր» կամ «Անձրեւում էր» նախադասություններով: Երիտասարդները ընկնում են շաբլոնների հետեւից, ոչ մի ուշադրության արժանի աշխատանք չկար», - ավելացրեց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG