Մատչելիության հղումներ

Հնչակյան կուսակցությունը կընդգրկվի Հայ ազգային կոնգրեսում


Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կընդգրկվի Հայ ազգային կոնգրեսում, որի ստեղծման առաջարկով հանդես է եկել Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Այսօր տեղեկացնելով իր այդ որոշման մասին` կուսակցության վարչությունը, մասնավորապես, հայտարարում է. - «Հայ հասարակությունն օր-օրի ավելի է համոզվում, որ նախընտրական, ընտրական եւ հետընտրական ժամանակաշրջանում գործող ռեժիմը հետապնդել եւ իրականացրել է իշխանության բռնազավթում, եւ այն ժողովրդին վերադարձնելու միակ ճանապարհը համակարգված, հետեւողական պայքարն է: Այսօր մենք հրամայական ունենք Շարժումը դարձնել է'լ ավելի կազմակերպված եւ համախմբված»:

Հնչակյան կուսակցությունը նաեւ կոչ է անում «Ազգի եւ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին հայտարարել Հայ ազգային կոնգրեսին միանալու իրենց պատրաստակամության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG