Մատչելիության հղումներ

«Կապիտալ» պարբերականի տվյալներով` Կարլա Բրունիի ունեցվածքը գնահատվում է 18,7 միլիոն եվրո, ինչը գրեթե տասն անգամ գերազանցում է նրա ամուսնու` Նիկոլա Սարկոզիի կարողությունը. Ֆրանսիայի նախագահի բանկային հաշվին 2 միլիոն եվրո կա:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` անգամ այն բանից հետո, երբ անցած տարի Ելիսեյան պալատում որոշեցին նախագահի աշխատավարձը հավասարեցնել համաշխարհային ընդունված ստանդարտներին` դարձնելով 20 հազար եվրո, Նիկոլա Սարկոզին նախկինի նման չկարողացավ կնոջ կուտակածին անգամ մոտենալ:

Երգչուհու ունեցած անշարժ գույքը, որը նա ժառանգել է հորից, գնահատվում է 10 միլիոն եվրո: Բացի այդ, Բրունին տարիներ առաջ ֆոտոմոդելի բավական ակտիվ գործունեություն էր ծավալում: Իսկ նրա առաջին երաժշտական ալբոմը 2 միլիոն տպաքանակով արդեն իսկ վաճառվել է:

Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ երգչուհու նոր ձայնասկավառակը վաճառքի առաջատարն է ֆրանսիական երաժշտական շուկայում. թողարկման առաջին իսկ շաբաթվա ընթացքում վաճառվել է դրա ավելի քան 18 հազար օրինակ:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG