Մատչելիության հղումներ

Երեւանի Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է` կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ինչպես այսօր փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից, համապատասխան միջնորդությամբ նախաքննական մարմնին դիմել էր Բանուչյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: «Քննչական խմբի ղեկավարը քննարկել եւ պաշտպանի միջնորդությունը բավարարելու մասին որոշում է կայացրել` նկատի ունենալով, որ վերացել է Բանուչյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Մատենադարանի փոխտնօրենը կալանավորված էր մարտի 27-ից` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում: Արշակ Բանուչյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 պրիմ հոդվածի առաջին մասով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու եւ անցկացնելու համար, 225 հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ինչպես նաեւ 154 պրիմ 2-րդ հոդվածի երկրորդ մասով` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG