Մատչելիության հղումներ

logo-print

«Իրանի հրթիռներն ի զորու են թիրախ դարձնել Եվրոպայի մեծ մասը»


Պենտագոնի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգն այսօր ասել է, որ Իրանի միջմայրացամաքային հրթիռները, ամենայն հավանականությամբ, արդեն ի զորու են թիրախ դարձնել Եվրոպայի մեծ մասը: Նրա խոսքերով, Իրանը պարզապես դեռ չի ցուցադրել այդ հրթիռները:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Պենտագոնում Հենրի Օբերինգի ղեկավարած հակահրթիռային պաշտպանության գործակալության մշակած ծրագրով Լեհաստանում եւ Չեխիայում պետք է տեղադրվեն հակահրթիռային համակարգի բաղկացուցիչները՝ ռադարը եւ հրթիռները:

Ռուսաստանը կտրականապես դեմ է այդ ծրագրին եւ հայտնել է, որ դրա իրագործման դեպքում թիրախ կդարձնի Չեխիայի եւ Լեհաստանի այն շրջանները, որտեղ կտեղադրվեն համակարգի բաղկացուցիչները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG