Մատչելիության հղումներ

Երեկ ընդունելության քննությունները մեկնարկեցին նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում


Երիտասարդները, քննությամ համար պատրաստած երգերով եւ բանաստեղծություններով փորձում էին շահել հանձնաժողովի անդամների համակրանքը:

Այս տարի եւս հանձնաժողովը նախագահում էր դերասան Սոս Սարգսյանը: Կազմում ընդգրկված էին նաեւ Արմեն Էլբակյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Ալեքսանդր Քոչարյանը եւ այլոք:

Սոս Սարգսյանը նշեց, որ երեկ եւ այսօր իրեն դեռ ոչ մի դիմորդ դուր չի եկել, չեն հանդիպել պայծառ եւ տաղանդավոր երիտասարդներ:

«Այսօր տաղանդավոր երիտասարդներ միայն մարզերում են մնացել, երեւի միայն այնտեղ են պահպանվել բարոյական չափանիշներն ու անկեղծությունը, գյուղերում այսօր ավելի շատ են կարդում, երեւանաբնակներն ուրիշ հետաքրքրություններ ունեն», - ասաց Սոս Սարգսյանը:

Հանձնաժողովը դժգոհ էր երիտասարդներից, իսկ դիմորդներն էլ` հանձնաժողովի անդամներից:

«Մեզ անընդհատ ընդհատում են, չեն թողնում ցույց տալ այն ամենը, ինչ կարող ենք անել, երբեմն չեն հասկանում, որ չափազանց հուզված ենք», - ասում էին դիմորդներից ոմանք:

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշեց, որ բուհում դիմորդներն այս տարի բավարար էին, թափուր տեղեր մնացել են միայն կինոգիտություն մասնագիտությամբ:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG