Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը մեկնարկում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի կառուցումը


Ռուսաստանյան «Գուդոկ» օրաթերթի փոխանցմամբ` հուլիսի 24-ին Կարսում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հանդիսավոր հիմնարկեքը, որին ներկա կլինեն Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլը, Միխեիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը:

Երկաթուղու կառուցման համաձայնագիրը Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ստորագրել են 2007 թվականի փետրվարի 7-ին: 2007 թվականի նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել երկաթուղու վրացական հատվածի հիմնարկեքը:

Ծրագրի նպատակն է միավորել երեք երկրների տրանսպորտային եւ տնտեսական համակարգերը եւ ընդարձակել առեւտրական կապերը:

Ծրագրի աջակիցների համոզմամբ` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարածաշրջանում կարագացնի տնտեսական զարգացումը, կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

Ակնկալվում է, որ ամբողջ երկաթգծի կառուցումը կավարտվի 2010 թվականին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG