Մատչելիության հղումներ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այսօր ժամանել է Մոսկվա, ուր նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում քննարկվելու են զենքի գնումներին եւ երկու երկրների միջեւ կապերի սերտացմանը առնչվող հարցեր:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` մոսկովյան օդանավակայանում Չավեսը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Վենեսուելան պետք է ռազմավարական դաշնակիցներ դառնան ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաեւ նավթարդյունահանման բնագավառներում:

Վենեսուելայի նախագահը այցելելու է նաեւ Բելառուս, Պորտուգալիա եւ Իսպանիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG