Մատչելիության հղումներ

Թուրքիան ցանկանում է վերստին ընդգրկվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմում


Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, երկրի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն այսօր մեկնել է Նյու 3որք, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի-Մունի, ՄԱԿ-ի 62-րդ Գլխավոր ասամբլեայի նախագահ Սրջան Կերիմի եւ ՄԱԿ-ում տարբեր երկրներ ներկայացնող դիվանագետների հետ:

Ուղեւորության նպատակն է գտնել անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների կազմում Թուրքիայի ընդգրկման գաղափարի աջակիցներ:

«Մենք նրանց կներկայացնենք մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, սկզբունքները եւ այն ներդրումը, որը Թուրքիան ունի տարածաշրջանի կայունության, խաղաղության եւ անվտանգության գործում», - ասել է Ալի Բաբաջանը:

Թուրքիան երկու տարի շարունակ փորձում է տեղ ստանալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների թվում:

ՄԱԿ-ի ավտանգության խորհուրդը ստեղծումից ի վեր ունի 5 մշտական անդամ՝ ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ից տեղը ժառանգած Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը: Խորհրդի ոչ մշտական 10-ը անդամները ընտրվում են Գլխավոր ասամբլեայի կողմից երկու տարի ժամկետով:

Թուրքիան 1951-52, 195455 եւ 1961 թվականներին արդեն եղել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG