Մատչելիության հղումներ

Դիմորդներին կրկին անհանգստացնում են բանավոր քննությունները


Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում այսօր անցկացվում էին կենսաբանության եւ անգլերենի բանավոր քննությունները:

Կենսաբանության առարկայական հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդեւանյանը նշեց, որ հիմնականում գերիշխում են միջինից բարձր գնահատականները` 15-17 միավոր: Քննություն էր հանձնում 120 դիմորդ:
Չնայած գնահատականները բարձր են, այնուամենայնիվ, պարոն Վարդեւանյանը նշեց, որ դրանք «դպրոցի գիտելիքների շնորհիվ չեն»:

«Դպրոցներում դասագրքերը չեն վերանայվում, նորացվում, ինչը այս առարկայի համար անհրաժեշտություն է, դպրոցում այս քննությունը հաղթահարելու համար բավարար գիտելիքներ չեն մատուցվում», - ասաց Վարդեւանյանը:

Նույն համալսարանում անգլերեն բանավոր քննություն հանձնում էր 90 դիմորդ: Հանձնաժողովի նախա•ահ Գայանե Հակոբյանը նշեց, որ երեկ եւ այսօր միջին գնահատականը 11-12-էր: Դեռ ոչ մի դիմորդ 20 միավոր չի ստացել, գրանցվել է ընդամենը մեկ 19-ը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG