Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կրկին հայ է սպանվել


Սպանությունը տեղի է ունեցել Տոլյատիի «Կոլեսո» թատրոնի շենքի մոտ: Ինչպես այսօր փոխանցում է «Տոլյատի Նովոստի» գործակալությունը, անհայտ հանցագործների զոհը դարձել է Հայաստանում ծնված Անանիա Բախտիկյանը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ի երեկոյան: Նախնական տվյալներով, Բախտիկյանն իր մեքենայով մոտեցել է թատրոնի շենքի հետեւի ճակատին եւ ականատեսների պնդմամբ, երբ մեքենայից դուրս է եկել,
լսվել են տղամարդկանց վիճաբանության ձայներ: Այնուհետեւ նրա դանակահարված մարմինը հայտնաբերվել է մեքենայի դռան մոտ:

Հարուցվել է քրեական գործ` «սպանություն» հոդվածով: Ռուսաստանի դատախազության Սամարայի տարածքային կառույցի փոխանցմամբ, կատարվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG