Մատչելիության հղումներ

Նոր կասկածյալներ Հրանտ Դինքի գործում


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի անվտանգության ծառայության երկու պաշտոնյաներ կասկածվում են «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեջ:

«Անադոլու» գործակալությունը վկայակոչել է Տրապիտոնի նահանգապետ Նուրի 0քութանին, ով կասկածյալներին ներկայացրել է որպես «գնդապետ Ա» եւ «կապիտան Մ» եւ փոխանցել, որ նրանք կասկածվում են «Դինքին սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը թաքցնելու եւ հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ գործողությունների չդիմելու մեջ»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հարցաքննության ընթացքում գնդապետ Ալի Օզեն պնդել է, թե ինքը չի հիշում Հրանտ Դինքին սպանելու սպառնալիքի վերաբերյալ որեւէ փաստաթղթի մասին: Հարցաքննված մյուս պաշտոնյան կապիտան Մեթին Յըլդըզն է:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Դինքի սպանության գործում սա կլինի առաջին դրվագներից մեկը, երբ անվտանգության պաշտոնյաներին կասկածում են լրագրողին սպառնացող վտանգի մասին տեղեկություններ ստանալու եւ դրանց ընթացք չտալու մեջ:

Իրավապահների համաձայն, ամբաստանյալներից մեկը, ով ոստիկանության իրազեկիչ էր, Դինքի սպանությունից մեկ ամիս առաջ ոստիկաններին տեղեկություններ էր հայտնել ծրագրվող հանցագործության մասին:

Գործակալությունը նշում է, որ հայազգի լրագրող Հրանտ Դինքը սպառնալի բովանդակությամբ բազում նախազգուշացումներ է ստացել այն բանից հետո, երբ սկսել է հրապարակել հոդվածներ 1915 թվականին 0սմանյան Թուրքիայում հայոց զանգվածային սպանդի մասին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG