Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի 1-ին Մոսկվայում


Օգոստոսի 1-ին Մոսկվայում հնարավոր է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ:

Ինչպես Day.az ինտերնետային պարբերականին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմը, հանդիպման առաջարկը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներինն է:

Խոսնակի վկայությամբ` ադրբեջանական կողմը հանդիպմանը մասնակցելու նախնական համաձայնություն է տվել:

APA գործակալությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալու է Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որից հետո ակնկալվում են առանձին հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան APA-ին հայտնել է, որ միջնորդները նախատեսում են օգոստոսի 1-ին կազմակերպել հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որի մանրամասները, սակայն, դեռեւս ճշտված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG