Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հանկարծ ու պարզվեց, որ այս պահին Հայաստանում երեք նախագահ կա` առաջին, երկրորդ, երրորդ, ոչ ավել, ոչ պակաս: Ճիշտ է, գործող նախագահը երրորդն է, սակայն, հասկանում եք, այդ չի նշանակում, որ նախորդ երկուսը նախագահ չեն, թոշակառու են կամ թե ինչ. պարզվեց` ոչ միայն առաջին նախագահն է հավակնում գործող դառնալ, այլեւ երկրորդը», - գրում է «Ազգ»-ը` շեշտադրելով. - «Գործող նախագահն իր 100 օրվա մատույցներում եւ մոտակա ժամանակում, բոլոր ուրիշ խոչուխութերի հետ` այս հավակնությունները եւս պետք է հաղթահարի, ընդ որում` ընտրություն չկա, «կամ վահանով, կամ վահանին» ելքով. հումորի պակաս ունեցողների համար հատուկ ընդգծենք խոսքի փոխաբերական իմաստը, քանի որ ուղիղ իմաստ էլ ունի այս խոսքը ու կարող է այդպես կիրառվել-գործածել` իր բոլոր մարտիմեկյան հետեւանքներով»: Ըստ մեկնաբանի` «իր լավ ու վատ բաներով հանդերձ, Քոչարյանի ժամանակաշրջանը փակվել է, լավ կլինի նա մի ուրիշ գործով զբաղվի եւ վերադառնալու հույսեր չփայփայի»: «Իսկ Տեր-Պետրոսյանի մասով պետք է նկատել, որ արմատական ընդդիմության առաջնորդը հիմա կաշվից դուրս է գալիս` նոր էքսկլյուզիվների առիթներ հորինելու եւ հասարակության հետաքրքրությունն իր հանդեպ չհանգցնելու համար», - գրում է «Ազգ»-ը: Անդրադառնում Սերժ Սարգսյանին` թերթը նկատում է. - «Նախագահն իր 100 օրվա մեջ չի ձերբազատվել դեռ ներքաղաքական լարումների ազդեցությունից, որոնք կապում են նրա ձեռքերը եւ չեն թողնում ողջ ուշադրությունն ուղղել տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծմանը»:

«Հայկական ժամանակ»-ի բնորոշմամբ` «Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ PR նոր ակցիա է սկսել, որի մեխը «կախարդական» մի բառակապակցություն է` «եկեք շանս տանք Սերժ Սարգսյանին»: Թերթը շարունակում է. - «Շանս տալ Սերժին, նշանակում է Քաղաքացուն որեւէ շանս չթողնել ազատվելու սափրագլուխների պարբերական ասպատակություններից, նշանակում է որեւէ շանս չթողնել Քաղաքացուն խուսափել տարբեր տեսակի «իրավապահ» մարմիններ «զրույցների» կանչվելուց եւ խոշտանգումների ենթարկվելուց: Շանս տալ Սերժին, նշանակում է շանս տալ մարտի 1-ի ողբերգությունը կոծկելու, ինչպես ժամանակին կոծկվեց հոկտեմբերի 27-ի գործը, շանս ենք տալիս Աղվան Հովսեփյանին շարունակել այն խեղկատակությունը, որը կոչվում է «Մարտի 1-ի քրեական գործ», շանս ենք տալիս բանտերը լցնել քաղբանտարկյալներով, ի վերջո` շանս ենք տալիս կրկնել մարտի 1-ը»:

Ըստ «Չորրորդ իշխանություն» թերթի` «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրն ամփոփելը բացարձակապես անիմաստ զբաղմունք է, եւ պատահական չէ, որ նման փորձեր անողները «իհարկե, 100 օրը չափազանց կարճ ժամանակահատված է...» կամ «արդեն իսկ կատարած քայլերը նախանշում են...» բառերով սկսվող նախադասություններից հետո, անկախ իրենցից, միանգամից ամենակարեւոր հարցին են անդրադառնում. այն է` արդյո՞ք հասարակությունը հավատում է այդ քայլերին»: «Որպեսզի մարդիկ հավատան նախագահի խոսքին, նախ պիտի հավատան, որ նա նախագահ է», - բանաձեւում է թերթը:

«Առավոտ»-ի խնդանքով թվարկելով Սերժ Սարգսյանին բնորոշ մարդկային մի քանի հատկանիշներ` Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է. - «?? ???? ???? ?, ????????? ?? ????, ??????????? ?????? ????? ????? ????: ????, ???????????, ??????????? ????????? ???????????? ????????? ??? ???????, ?? ???? ??? ?, ?? ?????? ?????? ??????? ? ?? ???? ???? ????»: Թերթի ??????????? ???? ???????? ???? ???? ?, Վահա? ????????????? ?????????լ է. - «??????? ??????? ???? ????????, ???????? ??, բ??? ????????? ????, ??????????????, ?????? ??????? ??, ???? ???? ????»:

«Գոլոս Արմենիի» թերթի գնահատմամբ` «հետընտրական լարվածությունը թուլանում է, «համաժողովրդական» ցուցանակի ներքո ՀՀՇ-ական ռեւանշիստական շարժումը ակնհայտորեն անկում է արձանագրում»: «Լեւոնական ուժերը արդեն օբյեկտիվորեն չեն կարող հավակնել ընդդիմադիր թեւում անբաժանելի տիրապետության: Այս թեւում շուտով հնարավոր է ակտիվանան ուրիշ խաղացողներ: Եթե նրանց ակտիվացումը հեռանկար չունի, իսկ ակնկալվող «երրորդ բեւեռի» ուժերը եթե վարկաբեկված են հասարակության աչքում, ապա ինչո՞ւ է երրորդ ուժի միայն հիշատակումն իսկ այդքան մեծ անհանգստություն պատճառում լեւոնական շրջապատին», - հարց է տալիս մեկնաբանը եւ պարզաբանում. - «Որովհետեւ այդ շրջապատը հրաշալի հասկանում է, որ իր ժամանակը սպառվել է, ընտրություններն ավարտվել են, հետընտրական անկայունությունն արդեն հրատապ չէ»:

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Խոսրով Հարությունյանը ասել է. - «Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, ներկայացնում է քաղաքական ուժեր, ապա Հանրային խորհուրդը նույնպես լինելով ներկայացուցչական՝ պետք է ներկայացնի ժողովրդին։ Հանրային խորհրդի անդամները պետք է լինեն հմուտ, փորձառու, հարուստ կենսագրություն ու կենսափորձ, վաստակ ու ծառայություններ ունեցող անձինք։ Մարդիկ պետք է Հանրային խորհրդի անդամ դառնան նախեւառաջ իրենց անհատական հատկանիշների շնորհիվ։ Հանրային խորհուրդը պետք է նախեւառաջ վայելի հանրության վստահությունը։ Բայց կարեւոր է, որ այս կառույցին վստահի նաեւ նախագահը»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ժամանակ Երեւան»-ում գրում է. - «Մենք ապրում ենք ամենաթողության պայմաններում: Ապրում ենք կարելիի սահմանագծից այն կողմ` չիկարելիի տիրույթում, ուր ամեն ինչ կարելի է: Կարելի է անմեղին դատել, սուտ վկայություն տալ, կարելի է սպանել, գողանալ, ուրիշից խլել, կարելի է ամեն ինչ: Եվ այս ամենի համար, ցանկության դեպքում, կարելի է անգամ բացատրություններ գտնել»: «Բայց հայաստանյան իշխանական բուրգում մի օղակ կա, որը ցանկացած պարագայում իր համար ոչ մի արդարացում գտնել չի կարող: Խոսքը վերաբերում է մեր այսօրվա դատարաններին ու դատավորներին: Բոլորը կարող են, բայց նրանք չեն կարող ասել, թե հրաման են կատարել: Բոլորն ունեն հրամանատարներ ու հրամաններ կատարելու պարտավորություն, բացի դատավորներից, որովհետեւ նրանց հրամանատարը օրենքն է` իր տառով եւ ոգով, ու արդարադատության կայացումը: Իսկ ցանկացած դատավոր, ով վերեւից իջած ցուցումին հլու` ակնհայտ անմեղ մարդուն դատապարտում է տարիների ազատազրկման, դեմ գնալով արդարադատության ոգուն եւ մարդկային բարոյականությանը, մեկընդմիշտ իրեն զրկում է ներողամտություն հայցելու եւ տարաբնույթ արդարացումներ ներկայացնելու իրավունքից»: Գրելով, թե «դատարանները անկամ ու անողնաշար դատավորների շնորհիվ վերածվել են քաղաքական իշխանության բացահայտ ու անթաքույց կցորդի», իրավապաշտպանը եզրափակում է. - «Վաղը, իհարկե, այս ամենը անցյալ է դառնալու: Բայց մեր դատարանների ու դատավորների կեցվածքը հիշվելու է որպես խայտառակություն ու ամոթ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG