Մատչելիության հղումներ

logo-print

Եվրադատարան են ներկայացվել հետնըտրական իրադարձությունների կապակցությամբ առաջին դիմումները


Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված Գագիկ Ջհանգիրյանի եւ 4,5 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղազարյանի շահերի պաշտպանները իրենց պաշտպանյալների գործերով դիմել են Եվրադատարան:

Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման կենտրոնի հաղորդագրության համաձայն, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Տիգրան Սաֆարյանը իրենց դիմումներում մատնանշել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված` ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի հետ կապված խախտումները:

Նույն աղբյուրի վկայությամբ, պաշտպանները պատրաստվում են լրացուցիչ դիմել Եվրադատարան, պահանջելով ճանաչել այլ հոդվածների խախտման փաստը` խոսքի ազատության, հավաքների ազատության, խտրական վերաբերմունքի առնչությամբ:

Գագիկ Ջհանգիրյանը անազատության մեջ է փետրվարի 23-ից եւ մեղադրվում է պետական իշխանությունը յուրացնելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Վահե Ղազարյանը դատապարտվել է զանգվածային անկարգությունների մեղադրանքով:

(Լուսանկարում` Գագիկ Ջհանգիրյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG