Մատչելիության հղումներ

Հայտնի են քննական հանձնաժողովների նախագահների անունները


Հանձաժողովներում ընդգրկված են տարբեր բուհերի դասախոսներ ու նաեւ դպրոցի ուսոցիչներ: Նախարարն ասաց, որ անձամբ է խնդրել նրանց հնարավորինս սիրալիր եւ նրբանկատ լինել դիմորդների հանդեպ: Սպարտակ Սեյրանյանը վստահեցրեց. - «Միակ բանը, որ կարող է գիտելիք ունեցող դիմորդին խանգարել քննասենյակում, շոգն է լինելու»:

Քանի որ մի քանի առարկաներից դիմորդներն արդեն հանձնել են քննություններ միասնական համակարոգով, ընդունելության քննություններին այս տարի զգալի թվով քիչ դիմորդներ կմասնակցեն՝ շուրջ 11 հազար: Դիմորդների աճ կա Երեւանի պետական համալսարանում, փոխարենը այս տարի շրջանավարտներին անհամեմատ քիչ են հետաքրքրել Մանկավարժական եւ Ագրարային համալսարանները: Նախորդ տարիների համեմատությամբ քիչ են նաեւ բանակից զորացրված դիմորդները:

Ըստ մասնագիտությունների մրցույթը մեծացել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, մեծ հետաքրքրություն կա նաեւ ռուսաց լեզվի նկատմամբ: Աննախադեպ մրցույթ է համալսարանի նորաբաց քարտեզագրություն եւ կադաստրային գործ ֆակուլտետում՝ 20 տեղի համար մոտ 120 դիմորդ է պայքարելու: Իսկ ահա տարիներ շարունակ ամենամրցութային համարվող իրավաբանության ֆակուլտետում այս տարի արձանագրել են դիմորդների ցածր ցուցանիշ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG