Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի գործարարը ցանկանում է գնել թուրքական «Բեշիքթաշ»-ը


Ադրբեջանցի գործարար, ընկերությունների Palmali խմբի սեփականատեր Մուբարիզ Մանսիմովը ցանկանում է գնել Ստամբուլի «Բեշիքթաշ» ?ֆ?ուտբոլային ակումբը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլիեթ» թերթը, իր մտադրության մասին Թուրքիայում բնակվող Մանսիմովը նախօրեին հայտնել է ակումբի նախկին ղեկավարությանը: «Ես շատ եմ սիրում «Բեշիքթաշ»-ը: Իմ նպատակը ակումբը գլխավորելն է», - հայտարարել է գործարարը, որին պատկանում է նաեւ Ադրբեջանի «Խազար-Լյանքյարան» ակումբը:

Եթե ադրբեջանցի գործարարի ծրագրերը իրականանան, նրա գլխավորած ընկերությունը միայն գովազդային արշավի շրջանակներում ակումբին կտրամադրի 50 միլիոն եվրո:

Մանսիմովը խոստանում է «Բեշիքթաշ»-ը դարձնել Եվրոպայի թիվ մեկ ակումբը: «Բեշիքթաշ»-ն գերաստղեր են պետք», - ասել է նա:

«Միլիեթ»-ի վկայությամբ` Մանսիմովը ռուսաստանցի մեծահարուստ, Լոնդոնի «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի մոտ ընկերն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG