Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն»-ը ակնկալում է անկախ հանձնաժողովի դրական որոշումը Արման Բաբաջանյանի հարցով


«Ժառանգություն» կուսակցությունը դիմել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի անդամներին` ակնկալելով նրանց գործուն դրական վերաբերմունքը «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի հարցում:

Համաձայն խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր կուսակցության հայտարարության` 2007 թվականի հուլիսի 17-ին եւ դեկտեմբերի 14-ին Բաբաջանյանի ազատ արձակման միջնորդագրերի մերժումները «ապացուցեցին, որ մեր երկրում քաղաքացու, տվյալ դեպքում` ազատ խոսքը ներկայացնող լրագրողի պարագայում օրենքը կիրառվում է կամայականորեն, ինչը բացասաբար անդրադարձավ ինչպես մեր երկրի միջազգային հեղինակության, այնպես էլ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների արդարացիության` առանցքային նշանակություն ունեցող հասարակական ընկալման վրա»:

«Մենք Արման Բաբաջանյանին ճանաչելով որպես օրինապահ քաղաքացի հորդորում ենք Ձեզ լինել օրինապաշտ եւ հարգել իրավունքի գերակայությունը», - ասված է հայտարարությունում:

Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողովը Բաբաջանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը քննարկելու է վաղը:

Բաբաջանյանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG