Մատչելիության հղումներ

Ֆելիքս Փիրումյանը` նախագահի խորհրդական


Ֆելիքս Փիրումյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նշանակման մասին հրամանագիրը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է չորեքշաբթի օրը:

Ֆելիքս Փիրումյանը տարբեր տարիների պաշտոնավարել է որպես շինարարության, ապա` քաղաքաշինության նախարար, Շիրակի մարզպետ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ, հանրապետության նախագահի խորհրդական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG