Մատչելիության հղումներ

logo-print
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ով երեքշաբթի օրը ավարտեց իր եռօրյա այցը Հայաստան, առաջարկել է Ազգային ժողովում մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովից դուրս ստեղծել փաստահավաք խումբ:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Համմարբերգը առաջարկել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովից դուրս ստեղծել մի խումբ, որը կզբաղվի փաստահավաք առաքելությամբ, իսկ բուն հանձնաժողովը այդ տեղեկությունների հիման վրա կտա քաղաքական գնահատական:

Ստեղծվելիք խմբում փորձագետներ պետք է ունենա նաեւ ընդդիմությունը:

«Այդ առումով նա առաջարկեց առանձնացնել փաստահավաք առաքելությունը քաղաքական քննարկումներից», - ասաց Հարությունյանը: - «Կարծում եմ, այդ տարբերակը արժանի է դիտարկման: Հանրապետության նախագահն էլ նշեց, որ հետաքրքիր տարբերակ է, եւ առաջարկեց, որպեսզի շարունակվեն աշխատանքները` այդպիսի ֆորմատ որոնելու»:

Հարությունյանի համոզմամբ` խնդիրը վերաբերում է ոչ թե նրան, թե հանձնաժողովը ի վիճակի չէ լուծել իր առջեւ դրված խնդիրը, այլ` հանրային ընկալմանը. - «Ընդդիմության պահվածքի պատճառով այդ հանձնախումբը հանրային ընկալման առումով բավականին տուժեց»:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ ասաց. - «Մենք պատրաստ ենք մասնակցել` եթե ապահովվի բալանսը, եթե ապահովվի հավասար ներկայությունը իշխանության ներկայացուցիչների հետ»:

«Ես կարծում եմ, որ Համմարբերգի այն դիտողությունը, որ միջազգային էքսպերտներ նա չի կարող ուղարկել մինչեւ չլինի վստահելի ֆորմատ, շատ տրամաբանական մոտեցում է», - հավելեց Զուրաբյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG