Մատչելիության հղումներ

Ոսկե մեդալներ ստացան 76 շրջանավարտներ


Մեդալները ոսկուց չեն եւ ոչ էլ ոսկեջրված, մեդալակիր աշակերտները շատ լավ գիտեն, որ բուհ ընդունվելիս իրենք որեւէ առավելություններից օգտվելու հնարավորություն չունեն, բայց կարծում են, որ գոնե ինչ-որ հարցերում հաշվի կառնվի այն փաստը, որ իրենք, այնումենայնիվ, ոսկե մեդալով են ավարտել դպրոցը:

Մայր բուհի հյուրերի համար ռեկտոր Արամ Սիմոնյանը նվերներ չուներ: Նա ինքն էր սպասում, որ աշակերտներից շատերը մեծ նվեր կմատուցեն իրեն եւ բուհին` ԵՊՀ-ի ուսանող դառնալով:

Իսկ կրթության եւ գիտության նախարարությունը մեդալներից զատ նաեւ Պարույր Սեւակի «Բարի երազներս ձեզ, սիրելիներ» գիրքը նվիրեց աշակերտներին:

Մեդալակիրներից 21-ը մայրաքաղաքի դպրոցներից են: Մարզերից առաջատարը Սյունիքի մարզն է` թվով 20 մեդալակիր, իսկ Արարատի մարզն այս տարի ունի ընդհամենը մեկ մեդալակիր: Մյուս մարզերից դպրոցը ոսկե մեդալով ավարտածները 5-6 հոգի են:

Այս տարվա մեդալակիր շրջանավարտների թիվը 76-ն է: Այս թիվը համեմատած նախորդ տարիների հետ` ուղիղ կեսով նվազել է:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG