Մատչելիության հղումներ

Հայաստան - Թուրքիա ?ֆուտբոլային հանդիպմանը Աբդուլա Գյուլի ներկայությունը «կախված կլինի զարգացումներից»


Հայաստան - Թուրքիա ?ֆուտբոլային հանդիպմանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ներկայությունը կախված կլինի երկու երկրների միջեւ զարգացումներից: Այդ մասին այսօր թուրքական NTV հեռուստատեսությանը ասել է արտգործնախարար Ալի Բաբաջանը:

«Նման մասնակցությունը կախված կլինի մինչեւ խաղը տեղի ունենալիք զարգացումներից», - «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Բաբաջանը:

Նա նաեւ հավաստիացրել է, թե «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից է»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր թուրք պաշտոնակցին հրավիրել է միասին դիտելու ?ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք հանդիպումը երկու երկրների ազգային հավաքականների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG