Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի արտգործնախարարը երկրի բոլոր դեսպանների հետ քննարկել է արտաքին քաղաքական օրակարգը


Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երեկ արտգործնախարար Ալի Բաբաջանը մայրաքաղաք Անկարա է հրավիրել արտերկրում գործող բոլոր` ավելի քան 150 դեսպաններին` քննարկելու երկրի արտաքին քաղաքականության օրակարգն ու առաջիկա գերակայությունները:

«Թուրքիան շարունակելու է աշխատել տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղությունը ամրապնդելու ուղղությամբ», - թուրքական աղբյուրների հաղորդմամբ` ասել է արտգործնախարարը` ընդծելով, որ պաշտոնական Անկարան իր որդեգրած ակտիվ քաղաքականության շնորհիվ արդեն իսկ դարձել է վստահելի գործընկեր մերձավորարեւելյան հակամարտությունների լուծման ճանապարհին:

Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը շարունակելու է մնալ անդամակցությունը եվրոպական ընտանիքին:

«Թուրքական դիվանագիտությունը հիմնականում կենտրոնանալու է այն խոչընդոտների վրա, որոնք կանգնած են այդ ճանապարհին», - հայտարարել է նա:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին` Թուրքիայի արտգործնախարարը դեսպաններին ասել է. - «Անկարան պատրաստակամ է շարունակել երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված նախաձեռնությունները»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG