Մատչելիության հղումներ

logo-print

Մեթյու Բրայզա. «Վաշինգտոնը ողջունում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը ակտիվացնելու` նախագահների հանձնառությունը»


Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնելու` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանձնառությունը: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Բրայզան հայտնել է, որ մտադիր է Վաշինգտոնում հանդիպել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ով քառօրյա այցով ԱՄՆ-ում է, եւ քննարկել բանակցային գործընթացի ներկայիս վիճակը: Համանախագահները մտադիր են առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Հուսով եմ նախարարներից տեղեկանալ նրանց կարծիքի մասին բազային համաձայնագրի այն պահերի շուրջ, որոնք չլուծված են մնում, ինչպես եւ նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը այդ մասին հարցրեցին համանախագահներին հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ», - ասել է Մեթյու Բրայզան:

Ամերիկացի համանախագահը որպես կառուցողական է գնահատել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի` երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպումը, որի ժամանակ, ըստ նրա, Ռայսը պատրաստակամություն է հայտնել աջակցել Մինսկի խմբի համանախագահներին` օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին հաղթահարել անցած տարվա նոյեմբերին Մադրիդում միջնորդների ներկայացրած առաջարկների շուրջ առկա տարաձայնությունները:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG