Մատչելիության հղումներ

«Մանկական Եվրատեսիլ - 2008»-ին Հայաստանը կներկայացնի 12-ամյա Մոնիկա Մանուչարովան


Երգը երկնային թռչնի մասին է: Մերին պատմում է, որ երգի բառերը գրել է իր երազի հիման վրա:

Մերին եւ Մոնիկան մտերիմ ընկերուհիներ են, առաջին քայլերը միասին սկսել են դեռ Գյումրու «Դեղձանիկ» մանկապատանեկան երգի համույթից, այնուհետեւ երգել են «Տիրամայր Հայաստան» երգի համույթում եւ արդեն 8 տարի է երգի ասպարեզում միասին են քայլում:

Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանի խոսքով` վերախմբագրվելու են երաժշտությունն ու երգի բառերը: Նախատեսվում է նոր ձայնագրություն, որի գործիքավորումը վստահված է Արա Թորոսյանին` Մուրզիկին:

Մոնիկային դուր է գալիս իր ստեղծագործությունը, փոփոխություններ անելու միտքը նրան այդքան էլ չի գոհացնում, հատկապես երաժշտության հարցում:

Երգն ընտրվել է ժյուրիի գնահատականների ու հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում:

«Մանկական Եվրատեսիլ - 2008»-ի մասնակից երկրների թիվը 16-ն է: Ադրբեջանը եւ Վրաստանը նույնպես կան այս ցանկում:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG