Մատչելիության հղումներ

Ռուսաստանին անհանգստացնում է «աշխարհում կոլեկտիվ անվտանգության համակարգի բացակայությունը»


«Ռուսաստանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ մինչեւ այժմ չի ստեղծվել աշխարհում կոլեկտիվ անվտանգության ժամանակակից համակարգ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, դիմելով Ռուսաստանի Դաշնության դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում երկրի ներկայացուցիչների խորհրդակցության մասնակիցներին` Մեդվեդեւը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը «ստիպված է լինելու համարժեք կերպով արձագանքել Արեւելյան Եվրոպայում Միացյալ Նահանգների հակաօդային պաշտպանության տարրերի տեղակայմանը»:

Անդրադառնալով Կոսովի անկախության հռչակմանը` Ռուսաստանի նախագահը արձանագրել է, որ դրանով «հերթական անգամ խաթարվել է միջազգային օրինականությունը` որպես պետությունների գոյակցության հիմնարար սկզբունք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG