Մատչելիության հղումներ

Վրաստանում սկսվել են «Անհապաղ արձագանք - 2008» զորավարժությունները


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանիի ռազմակայանի տարածքում այսօր մեկնարկել են «Անհապաղ արձագանք - 2008» զորավարժությունները, որոնց մասնակցում են շուրջ 1000 ամերիկացի եւ 600 վրացի զինծառայողներ: Զորավարժություններին մասնակցում են նաեւ զինվորականների փոքրաթիվ խմբեր Հայաստանից, Ադրբեջանից եւ Ուկրաինայից:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, պաշտոնական աղբյուրները Թբիլիսիում հայտնել են, որ այս զորավարժությունները ամիսներ առաջ են ծրագրվել եւ որեւէ առնչություն չունեն Վրաստանի անջատողական տարածքների շուրջ վերջերս սրված ռուս-վրացական վեճերի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG