Մատչելիության հղումներ

Բելգիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել


Բելգիայի վարչապետ Իվ Լեթերմը այսօր թագավոր Ալբերտ Երկրորդին է ներկայացրել իր գլխավորած կառավարության հրաժարականը: Հրաժարականի պատճառը երկրում իշխանության ճգնաժամը հաղթահարելուն ուղղված բարեփոխումների ձախողումն է:

Ճգնաժամի պատճառը երկրի հոլանդախոս եւ ֆրանսախոս փոքրամասնությունների դիմակայությունն է. հոլանդախոս ֆլամանդացիները կողմնակից են պետական կառուցվածքի ապակենտրոնացմանը, իսկ ֆրանսախոս վալոնները` կենտրոնացմանը:

Թագավոր Ալբերտը առայժմ չի ստորագրել կառավարության հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG