Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Բարսեղյանը ներկայացրել է առաջին կիսամյակի ամփոփ տվյալները, ըստ որի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, մուտքերի մասով մոտ 48 միլիարդ դրամ ավելի մուտք է ապահովվել, ինչը խոշոր բիզնեսի ու հարկատուների ստվերային գործունեության ծավալների կրճատման հետեւանք է:

Սերժ Սարգսյանը հստակ հանձնարարական է տվել, որ որեւէ մեկը հարկային դաշտից դուրս չպետք է լինի` անկախ դիրքից, պաշտոնից, հարաբերություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG