Մատչելիության հղումներ

Երկու հայազգի է ընդգրկվել Լիբանանի նորակազմ կառավարությունում


Ուրբաթ օրը հրապարկվել է Լիբանանում ձեւավորված ազգային միասնության կառավարության կազմը, որի 30 անդամներից երկուսը հայազգի են:

Գերմանական dpa գործակալության փոխանցմամբ, Ֆուադ Սենյորայի գլխավորած կաբինետի չորս պետնախարարներից մեկը Ժան Հովակիմյանն է: Եվս մեկ հայազգի` Ալեն Թաբորյանը նշանակվել է Էներգիայի եւ ջրի նախարար:

Լիբանանում ակնկալում են, որ նոր կառավարության ձեւավորումը կնպաստի երկրում իրավիճակի կայունացմանը ու վերջ կտա խորհրդարանական մեծամասնության կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումներին, որոնք վերջին օրերին հանգեցրել են մարդկային զոհերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG