Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կիրակի օրը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն:

Վաշինգտոնում նախարարը կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ:

Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Սպիտակ տանը, Կոնգրեսում, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարության հետ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում նախարարը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես կգա Կարնեգի հիմնադրամում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG