Մատչելիության հղումներ

Միասնական համակարգով լրացուցիչ քննությունները եւս ավարտվեցին


Լրացուցիչ քննությունները միշտ էլ խոսակցության առիթ են դառնում: Ասում են, թե միայն արտոնյալներն են դրանց մասնակցում: Շատերի համոզմամբ՝ թեստերը ավելի հեշտ են, իսկ գնահատականները` բարձր:

Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի կարծիքով՝ դրանք «անհիմն մեղադրանքներ են»:

«Մինչ օրս անցկացված 3 լրացուցիչ քննությունները ապացուցեցին, որ գնահատականները ոչ թե բարձրացել են, այլ` հակառակը: Ընդհանուր լրացուցիչ քննությունների արդյունքում, 20 միավոր ստացել է դիմորդների 1,2 տոկոսը: Ավելացել է նաեւ անբավարար ստացողների թիվը, կրկին շատ են եղել բացակաները», - ավելացրեց նախարարը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը անդրադարձավ այս տարի ծագած խնդիրներին եւ համակարգի թերություններին:

«Թեստերում վրիպակներ են եղել, որոնք պետք է հաջորդ տարի բացառել, պետք է քննարկենք նաեւ` արդյոք մեզ պետք է թեստի չորս տարբերակ, թե անհրաժեշտ է բավարարվել մեկով: Նաեւ պետք է լավ աշխատենք, որպեսզի չլինեն զուգաձեւություններ», - ասաց Մկրտչյանը:

Գնահատականները հայտնի կդառնան 5 օրվա ընթացքում:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG