Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել կաշառք տալուն դրդելու եւ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ


Արմավիրի մարզի դատախազությունում երեկ քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձին կաշառք տալուն դրդելու եւ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ:

Էջմիածին քաղաքի բնակիչ Չարքյազ Ավդոյանը եւ Փաստաբանների պալատի փաստաբան Ռոբերտ Մարտիրոսյանը հաղորդում են ներկայացրել Արմավիրի մարզի դատախազություն, որ քաղաքացի Հովակիմ Բաբայանը խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու միջոցով իրենցից վերցրել է 11 հազար դոլար՝ Ավդոյանի անչափահաս որդուն՝ ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող Բ. Ավդոյանին դատարանի դահլիճից ազատելու նպատակով Արմավիրի մարզի դատախազության աշխատակիցներին եւ դատավորին կաշառք տալու համար, եւ հափշտակել այն:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն` ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հովակիմ Բաբայանը հայտնաբերվել է եւ ձերբակալվել:

Պարզվել է նաեւ, որ Բաբայանը նախկինում դատվել է զենքի հափշտակության համար, իսկ ներկայումս հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության կողմից՝ խարդախություն կատարելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG