Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բնակչությունը՝ 8 միլիոն 676 հազար


Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հաղորդագրության համաձայն` 2008 թվականի հուլիսի 1-ի դրությամբ երկրի բնակիչների թիվը կազմել է 8 միլիոն 676 հազար:

2008-ի առաջին կիսամյակում Ադրբեջանի բնակիչների թիվն ավելացել է 46100-ով, ինչը 0.5 տոկոսի աճ է կազմել:

Երկրի բնակչության մեծամասնությունը` 50.7 տոկոսը կազմում են կանայք` 4 միլիոն 395 հազար:

Ադրբեջանի բնակիչների միջին տարիքը 32 տարեկան է, կյանքի միջին տեւողությունը` 72.4 տարի: Տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 69.7 տարի է, կանանցը՝ 75.1 տարի:

2008 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 73600 երեխա, օրական՝ միջինը 404 ծնունդ: Ադրբեջանի վիճպետկոմը նշում է, որ նորածիններից 756-ը երկվորյակներ են, 12-ը՝ եռյակներ:

Նշված ժամանակամիջոցում մահացել է 27800 մարդ, ինչը կազմում է 6.5 տոկոս մահացություն:

Նույն ժամանակամիջոցում, ըստ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի, գրանցվել է 33400 ամուսնություն եւ 3900 ամուսնալուծություն:

Նորապսակների միջին տարիքը տղամարդկանց շրջանում 28 տարեկան է, կանանց շրջանում՝ 24:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG