Մատչելիության հղումներ

logo-print

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ է նշանակվել Նորայր Մուրադխանյանը


Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրամանով, ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ է նշանակվել Նորայր Մուրադխանյանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը:

Փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը երկար տարիներ աշխատել է անձնագրերի եւ վիզաների վարչությունում, եղել է վարչության պետի տեղակալ, իսկ վերջին մի քանի ամիսներին աշխատել է որպես վարչության ելքային փաստաթղթերի ձեւակերպման բաժնի պետ:

Անձնագրերի եւ վիզաների վարչությունը ավելի քան 15 տարի ղեկավարած Ալվինա Զաքարյանը պաշտոնից ազատվել է երկուշաբթի օրը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG