Մատչելիության հղումներ

Հինգ վիրավոր վրաց - աբխազական հակամարտության գոտում


Այսօր վրաց - աբխազական հակամարտության գոտում տեղի է ունեցել բախում, որի ընթացքում հրազենային վնասվածք են ստացել վրացի երեք զինծառայող եւ աբխազական անջատողական ուժերի երկու մարտիկ:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիայի չճանաչված հանրապետության պաշտպանության փոխնախարար Գարիկ Կուպալբան ասել է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Կոդորի կիրճում, որի մի հատվածը գտնվում է աբխազական, մյուսը՝ վրացական ուժերի վերահսկողության ներքո:

Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլին հաստատել է վրացի երեք զինվորների վիրավորվելու մասին տեղեկությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG