Մատչելիության հղումներ

Վեց զոհ` Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա հարձակման հետեւանքով


Երեք ոստիկան եւ երեք ահաբեկիչ են զոհվել այսօր Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա հարձակման հետեւանքով: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» թերթը` վկայակոչելով Ստամբուլի նահանգապետ Մուամար Գյուլերին:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 11-ի մոտակայքում, երբ անհայտ անձինք կրակ են բացել ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը հսկող ոստիկանների վրա:

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչը «Անատոլիա» գործակալությանը ասել է, որ հյուպատոսարանի աշխատակիցներից որեւէ մեկի տուժած լինելու մասին տեղեկատվություն չկա:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG