Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պետական հեռուստաընկերության, Հանրային կարծիքի ուսումնասիրության մոսկովյան հիմնադրամի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի նախաձեռնած ինտերնետային հարցման մասնակիցների մոտ 20 տոկոսը որպես ռուսաստանյան պետությունը մարմնավորող թիվ մեկ գործիչ նշել է ?Իոսիֆ? Ստալինի անունը: Հարցման 1 միլիոն 300 հազար մասնակիցներից մոտ 90 հազարը նշել են, թե Ռուսաստանի խորհրդանիշ կարող է համարվել Վլադիմիր Lենինը: Առաջին եռյակում է նաեւ Վլադիմիր Վիսոցկին:

«Ո՞վ է մարմնավորում Ռուսաստանը» խորագրի ներքո այս երեք կազմակերպությունները հարցում էին անցկացրել` պարզելու, թե վերջին հազարամյակի պետական ու քաղաքական գործիչներից, ռուսական մշակույթի ու գիտության ներկայացուցիչներից ու եկեղեցու սպասավորներից ովքեր են առավել սիրված ու հարգված ռուսաստանցիների կողմից:

Գիտությունների ակադեմիայի պատմության իստիտուտի տնօրեն Վլադիմիր Lավրովի կարծիքով` ռուսաստանյան հանրության շրջանում առկա նման տրամադրությունները պետական քաղաքականության բացակայության արդյունք են:

«Սկզբում հեռուստատեսությամբ ցուցադրում են մի ֆիլմ, որտեղ Ստալինը դրական լույսի ներքո է պատկերված, հետո դպրոցներ է առաքվում պատմության մի դասագիրք, որում եւս Ստալինը դրական բնութագրումների է արժանանում, սրան էլ գումարած` Lենինի դին շարունակում է մնալ Կարմիր հրապարակում: Մի՞թե այս ամենի ֆոնին հարցման նման արդյունքները զարմանալի են», - ընդգծել է պատմաբանը:

Ռուսաստանյան մամուլում նաեւ տեղեկություններ են հայտնվել, թե Ստալինի եւ Lենինի նման ժողովրդականությունը ռուս կոմունիստների համակարգված գործողությունների արդյունք է: «Չի բացառվում, որ տեղի ունեցածը այսպես կոչված «Ֆլեշ-մոբի» արդյունք է», - գրել է թերթերից մեկը` տարակուսանքով արձանագրելով, որ Պուշկինն ըստ այս հարցման արդյունքների հայտնվել է 9-րդ, Յուրի Գագարինը` 12-րդ, իսկ Պետրոս Առաջինը ցարը` 13-րդ տեղում:

Հարցման երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերին: Առաջին 12 տեղը զբաղեցրած գործիչներից ինտերնետային հարցման միջոցով կընտրվի ամենամեծ ժողովրդականություն վայելողը:

BBC-ի ռուսական ծառայությունը եւս նույնատիպ հարցում է անցկացրել` պարզելու համար իր ունկնդիրների մոտեցումները: Ձայների 29 տոկոսով կրկին առաջին տեղում է հայտնվել Իոսիֆ Ստալինը:


Գեւորգ Ստամբ?ոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG