Մատչելիության հղումներ

Դաշնակցություն. «Հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ»


Դաշնակցությունը երեկ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստը չի կարող վիճարկվել:

«Հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ, եւ բացառված է, որ Հայաստանը ներկայացնող որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այս խնդրում այլ մոտեցում ունենա», - ասված է Երեւանում երեկ ավարտված Դաշնակցության նորընտիր բյուրոյի նիստում ընդունված որոշման մեջ:

Որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնում, թե նման ձեւակերպումը զգուշացում է՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, որը վերջերս քննարկելի էր համարել Թուրքիայի առաջարկը՝ Հայոց ցեղասպանության հարցն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

«Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը առնչվում է մեր ժողովրդի ու պետականության գոյությանը, անվտանգությանը եւ ապագային», - շեշտել է Դաշնակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG