Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Մեր նավթագազային հարուստ պաշարները 100 տարի շարունակ կապահովեն Ադրբեջանի շահերը»


Նավթի եւ գազի հարուստ պաշարները 100 տարի շարունակ կապահովեն Ադրբեջանի շահերը եւ արտահանման ներուժը, ասել է նախագահ Իլհամ Ալիեւը:

Դիվանագետների հետ խորհրդակցության ժամանակ նա հայտնել է, որ այս տարի առաջին անգամ կարդյունահանվի ավելի քան 50 միլիոն տոննա նավթ եւ մոտ 20 միլիարդ խորանարդ մետր գազ:

Ալիեւը նաեւ փաստել է, որ գազի արտահանման համար Ադրբեջանն ունի չորս խողովակաշար, որոնք թույլ են տալիս գազն արտահանել ցանկացած ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան եւ Իրան:

«Մենք այսօր տնտեսապես որեւէ մեկից կախված չենք: Մենք կախված չենք վարկերից, հակառակը՝ մենք ինքներս ենք ուրիշներին վարկավորում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայությամբ՝ ասել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG