Մատչելիության հղումներ

Ճապոնիայում սկսվել է Մեծ ութնյակի պետությունների ղեկավարների հանդիպումը


Երեկ Ճապոնիայում` գետափնյա Տոյակո քաղաքում, սկսվել է Մեծ ութնյակի երկրների առաջնորդների հանդիպումը, որի ժամանակ քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման ռազմավարական հարցերը:

Ճապոնական այս փոքրիկ քաղաքում ավելի քան 20 հազար ոստիկաններ հսկում են Մեծ ութնյակի ղեկավարների անվտանգությունը, իսկ հնարավոր օդային հարձակումները կանխելու նպատակով հերթապահություն է իրականացնում Ճապոնիայի օդուժը:

Մեծ ութնյակի ղեկավարներից առաջիններից մեկը, ով ժամանել է Ճապոնիա, Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշն է: Նա իր ծննդյան օրը ինքնաթիռում է նշել` դեպի Ճապոնիա ճանապարհին: Lրատվամիջոցների փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Բուշին շնորհավորել է ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեդվեդեւի հետ հանդիպման ավարտին Բուշը Մեծ ութնյակում ամենավերջինն իր լիազորությունները ստանձնած նախագահի մասին ասել է` «կարգին տղա է Մեդվեդեւը»: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հարցին, թե է՞լ ինչ կասի Մեդվեդեւի մասին, Բուշն արձագանքել է. - «Ես չեմ ուզում նստել այստեղ, մտնել նրա հոգին եւ հոգեվելուծությամբ զբաղվել»:

Գագաթնաժողովը կավարտվի հուլիսի 9-ին:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG