Մատչելիության հղումներ

Ճապոնիայի վարչապետ 3ասուո Ֆուկուդան երեկ երեկոյան ընթրիքի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին ծննդյան 62-ամյակի առիթով Daruma ավանդական տիկնիկ է նվիրել:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը հավելում է, որ այդ տիկնիկներին անվանում են Բոդհիդհարմա` ի պատիվ առասպելական վանականի եւ «ձեն-բուդդայականության» հիմնադրի: Տիկնիկը ներսից դատարկ է եւ մեկ աչքը դատարկ է: Ըստ ավանդույթի, նվերը ստացողը անպայման ինքը պետք է նկարի աչքը եւ մի լավ բան ցանկանա:

«Խնդրում եմ, ցանկություն պահեք, երբ կսկսեք ներկել», - ասել է Ֆուկուդան` տիկնիկը հանձնելով Բուշին: «Ֆրանսպրես»-ը վկայակոչել է Ֆուկուդային, ով ասել է, որ Ջորջ Բուշը մի պահ ինչ-որ բան է մտածել, ապա հատուկ գրիչով դատարկ աչքում նկարել է բացակայող բիբը:

«ԱՄՆ-ի նախագահը մեր վարչապետին ասել է, որ երբ ջահել է եղել, մտածել է, թե 62 տարեկանը, երեւի, շատ մեծ հասակ է, բայց հիմա ինքն այդպես չի զգում», - ասել է ճապոնացի մի պանշտոնյա:

Բուն ծննդյան օրը՝ հուլիսի 6-ը, Ջորջ Բուշը նշել է ԱՄՆ - Ճապոնիա չվերթը կատարող օդուժի թիվ մեկ օդանավում (Air Force One): «Ասոշեյթեդ փրես»-ը վկայակոչել է Սպիտակ տան մամլո խոսնակ Դանա Պերինոյին, ով ասել է, թե նախագահի օգնականները օդանավի խորհրդակցությունների մութ սրահում սեղանին դրել են մեկ մոմով թխվածք, ապա հրավիրել են նախագահին եւ առաջին տիկնոջը՝ Լաուրային: Երբ նրանք ներս են մտել, օգնականները միացրել են սրահի լույսն ու բացականչել. «Անակնկա՜լ: Շնորհավորում ենք ծննդյան օրվա առիթով»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG