Մատչելիության հղումներ

Թուրքիան նվազեցնում է բանակի անձնակազմի թվաքանակը` բարձրացնելով պրոֆեսիոնալիզմը եւ տեխնիկական հագեցվածությունը


Թուրքիայի իշխանությունները ձգտում են նվազեցնել բանակի թվաքականը 20-30 տոկոսով` միաժամանակ բարձրացնելով զինվորականների պրոֆեսիոնալիզմը եւ հագեցնելով զինված ուժերը նորագույն տեխնիկայով: Նման եզրակացություն են արել Jamestown Foundation հետազոտական կենտրոնի մասնագետները:

Կազմակերպության զեկույցում նշված է, որ Թուրքիան աշխարհի սպառազինությունների 4-րդ ներկրողն է եւ 28-րդ արտահանողը: Անկարան ձգտում է տեղական արտադրության զենքի ծավալը ներկայիս 25 տոկոսից հասցնել 50 տոկոսի:

Զեկույցի հեղինակները նաեւ փաստել են, որ զենք ձեռքբերելու հարցում Թուրքիան այժմ գերադասում է այն պետությունները, որոնց հետ խնդիրներ չունի Հայոց ցեղասպանության ճանաչման կամ քրդերի ինքնավարության խնդիրներում:

«Թուրքիան մտադիր է զարգացնել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված սպառազինության արտադրությունը, ինչը կնպաստի նման զենքի արտահանման ընդլայնմանը եւ թույլ կտա սեփական բանակը հագեցնել ամենաարդիական զենքով», - եզրակացրել են Jamestown Foundation հետազոտական կենտրոնի մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG